Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Ռուսները ընդվզում են

Ռուսները ընդվզում են
06.05.2018 | 15:19

Ռուսաստանի մի շարք քաղաքներում անցկացվող «Նա մեզ համար ցար չէ» կարգախոսով բողոքի ցույցերի ընթացքում 1600 մարդ է ձերբակալվել` հաղորդում է Meduza գործակալությունը՝ մեջբերելով ОВД-Инфо անկախ ռուսական իրավապաշտպան լրատվական նախագծի տվյալները:

Մայիսի 5-ին ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնու կողմնակիցները զանգվածային ցույցեր են անցկացրել Պերմում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Վլադիվոստոկում, Կալինինգրադում, Կրասնոդարում: Ձերբակալվածների թվում է նաև Նավալնին:
Ցուցարարները խոստացել են երթերով ու բողոքի ակցիաներով վերադառնալ մայիսի 7-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության օրը:

Դիտվել է՝ 1320

Մեկնաբանություններ

blank" class="zoomgraphics">.